30 մարտի 2013 - 13:28 AMT
Փոխհատուցում չստացող գյումրեցի անօթևանների շարքում մեծ թիվ են կազմում միայնակ մայրերը

Գյումրու տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների թվում կան բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետևանքով իրենց բնակարանները չեն կորցրել, որովհետև այդ ժամանակ վարձով են ապրել: Այդ պատճառով նրանք չեն համարվում երկրաշարժից տուժած անօթևաններ և պետության կողմից բնակարանային փոխհատուցում չեն ստանալու: Նրանց ճակատագիրը մնում է անհայտ, և դժվար է կռահել, թե այդպիսի ընտանիքները երբևէ բնակարաններ կունենան: Բնակարան ունենալու հույսից զրկված գյումրեցի անօթևան ընտանիքների շարքում մեծ թիվ են կազմում միայնակ մայրերը: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական տեսանյութն են պատրաստել: