72 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական դերասան Վալերի Զոլոտուխինը, հայտնում է «Էխո Մոսկվին» Մոսկվայի մշակությի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կապկովի վրա հղումով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանը լուրջ խնդիրներ ունի առողջության հետ: 2013թ. հունվարից նա բուժվում էր Ռենտգենոռադիոլոգիայի ինստիտուտում, իսկ մարտի 5-ից գտնվում էր վերակենդանացման բաժնում:
Զոլոտուխինը նկարահանվել է շուրջ 80 սովետական և ռուսական ֆիլմերում: Հատկապես մեծ ճանաչում ստացավ նա «Բումբարաշ» ֆիլմից հետո: Զոլոտուխինը նաև հաճախ էր կատարում ֆիլմերում հնչող երգերը:
2003թ. նա ստանձնեց Բառնաուլում Ալթայի երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:
2011թ. ամռանը նա նշանակվեց Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար: