1 ապրիլի 2013 - 12:50 AMT
Արոնյանի հավակնորդների մրցաշարից դուրս գալը Տ.Պետրոսյանի ապրիլմեկյան կատակն էր

Լևոն Արոնյանը դուրս է եկել հավակնորդների մրցաշարից` չցանկանալով մասնակցել վերջին տուրին: Նման ապրիլմեկյան կատակ արել է գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն իր Facebook-ի էջում:

Ըստ նրա կատակի, պատճառն այն է, որ նախավերջին`13-րդ տուրում, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը պայմանավորված խաղ է ունեցել Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ և զիջել է նրան:

«Կան ապացույցներ, սպասում ենք հետագա զարգացումներին: Հուսանք ՖԻԴԵ-ն վճռական կգտնվի և կորակազրկի երկու շախմատիստներին էլ` գոնե որոշ ժամանակով»,- կատակել է շախմատիստը: