1 ապրիլի 2013 - 13:41 AMT
Հալեդ Մաշալի հրաժարականը մերժվել է

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատարները, որ հավաքվել էին Կահիրեում, միաձայն ընտրել են քաղաքական թևի ղեկավարի պաշտոնում Հալեդ Մաշալին, չնայած որ նա ավելի վաղ հավաստիացրել էր, որ մտադիր է հեռանալ պաշտոնից:

Մաշալը գլխավորում է ՀԱՄԱՍ-ը 1997 թվականից: «Ամպի սյուն» գործողությունից հետո նա հայտարարել է, որ չի բացառում, թե երկրորդ անգամ կառաջադրվի: ՀԱՄԱՍ-ում Մաշալը համարվում է Քաթարի դրածոն և ենթադրվում է, որ նա կվարի չափավոր արաբական շրջանակների քաղաքականությունը, հայտնում է ZMAN.com-ը: