1 ապրիլի 2013 - 14:46 AMT
ԱՊՀ ԱԳՆԽ նիստը կանցնի Տաշքենդում ապրիլի 5-ին

Ապրիլի 5-ին Տաշքենդում տեղի կունենա ԱՊՀ ԱԳՆԽ հերթական նիստը, հայտնում է ԱՊՀ մամլո ծառայության գործկոմը: ԱԳ նախարարները կքննարկեն միջազգային քաղաքականության ոլորտում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Նիստում կքննարկվի ԱՊՀ-ում 2014թ. Զբոսաշրջության տարի հայտարարելու հարցը:

Կքննարկվեն նաև ՏՏ կիրառմամբ հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ պետությունների համագործակցության հայեցակարգի, սահմանապահ գերատեսչությունների մասնագետների համատեղ խմբերի կազմավորման ու կիրառման մասին համաձայնագրի նախագծերը: