1 ապրիլի 2013 - 16:43 AMT
Թուրքիայի տնտեսական աճը դանդաղել է 2012թ. մինչև 2,2 տոկոս

Թուրքիայի տնտեսական աճը դանդաղել է 2012թ. մինչև 2,2 տոկոս, ապրիլի 1-ին հայտարարել է վիճակագրության կառավարական դեպարտամենտը: Այսպիսով ցուցանիշն ավելի պակաս է, քան կանխատեսվում էր, և զգալիորեն պակաս է 2011թ. արդյունքից:

2012թ. թուրքական իշխանությունները մտադիր էին ապահովել 4 տոկոս աճ, սակայն հետագայում վերանայեցին, հասցնելով ցուցանիշը մինչև 3,2 տոկոս:

Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը տարվա արդյունքները հաջող է անվանել, այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել է, որ «Թուրքիան ավելիին է արժանի»: