2 ապրիլի 2013 - 12:10 AMT
Օբաման առաջարկել է Ջոն Քենեդիի դստերը ԱՄՆ դեսպանի պաշտոնը Ճապոնիայում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ջոն Քենեդիի դստերը՝ Քելորլայն Քենեդիին ԱՄՆ դեսպանի պաշտոնը Ճապոնիայում, հայտնում է Բի-բի-սին:

Քերոլայն Քենեդին 2008 և 2012թթ. նախընտրական արշավների ժամանակ սատարել է Բարաք Օբամային:

Ճապոնիան ԱՄՆ խոշորագույն առևտրային գործընկերներից է:

Քերոլայն Քենեդին միակն է այժմ ողջ մնացած Ջոն և Ժակլին Քենեդիների երեխաներից: