2 ապրիլի 2013 - 14:48 AMT
Արաս Օզբիլիսը հավատում է, որ Հայաստանի հավաքականը կարող է մեկնել Բրազիլիայի ԱԱ

«Կուբանի» ու Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պատմել է հավաքականի Բրազիլիայի աշխարհի առաջնությանը մասնակցելու շանսերի մասին:

«Թիմն աշխատում է: Պետք է համբերությամբ զինվենք: Մենք որակով ու մասնագիտացած կատարողների լավ թիմ ունենք: Հավաքականը դեռ պահպանում է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու շանսերը, հարկավոր է միայն հավատալ ու օգնել միմյանց, այդ դեպքում ամեն ինչ կստացվի»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում «Իզվեստիան»:

Նա նշել է, որ ֆուտբոլը թիմային մարզաձև է, ուստի արդյունքի համար պատասխանատու են բոլորը, ոչ միայն գլխավոր մարզիչը: «Ինձ պակասում էր խաղերի փորձը: Ես ուզում էի ավելի շատ խաղալ, իսկ «Կուբանը» ինձ բոլոր հնարավորությունները տվեց առաջընթացի համար»,-հավելել է ֆուտբոլիստը: