2 ապրիլի 2013 - 14:54 AMT
Իրանը կասեցրե՞լ է միջուկային ծրագիրը

Ըստ Wall Street Journal-ի, Իսրայելի, ԱՄՆ ու Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ հունիսին Իրանում կայանալիք ընտրությունների լույսի ներքո երկրի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Համենեին որոշել է որոշ ժամանակով «կասեցնել» միջուկային ծրագիրը:

Հիշեցնենք, որ դա Իսրայելի ու Արևմուտքի վաղեմի պահանջն է: Առնվազն, այժմ, ընտրությունների շեմին Իսլամական հանրապետության ղեկավարությունը ցանկանում է խուսափել միջազգային ճգնաժամից:

Ըստ որոշ տեղեկությունների, Համենեին մտադիր է փոխարինել Ահմադինեժադին մի առաջնորդով, որի հայացքները ավելի համահունչ են իր դիրքորոշմանը: