2 ապրիլի 2013 - 15:22 AMT
Բաշար Ասադ. Մարդկանց առևանգողները կենթարկվեն մահապատժի

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել մարդկանց առևանգելու համար սահմանված պատիժը խստացնելու մասին, հայտնել է Սիրիայի նախագահի մամլո ծառայությունը:

«Յուրաքանչյուրն, ով մարդ է առևանգում կդատապարտվի ցմահ աշխատանքների, իսկ առողջությանը վնասելու, բռնաբարության կամ առևանգվածի մահվան դեպքում առևանգողին մահապատիժ է սպառնում»,-ասվում է հրամանագրում:

Ապստամբների կողմից հսկվող տարածքներում մարդկանց զանգվածային առևանգումներ են գրանցվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: