2 ապրիլի 2013 - 15:23 AMT
Մեկ տարում հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է 6,5 տոկոս

2013թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (մարտի 1-28-ի դրությամբ) համապատասխանաբար 0.4% և 1.8% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, 2013թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 414.3 դրամ, ինչը 6.5%-ով գերազանցել է 2012թ. մարտի համապատասխան ցուցանիշը (389.1 դրամ):