2 ապրիլի 2013 - 16:04 AMT
Սլովենիան կողմ է, որ Խորվաթիան միանա ԵՄ-ին

Սլովենիայի Պետական ժողովը վավերացրել է Եվրամիությանը Խորվաթիայի միանալու մասին համաձայնագիրը, հայտնում է սլովենական STA գործակալությունը:

«Համաձայնագրի վավերացումը ցույց է տալիս, թե ինչպես է պետք պահպանել հարաբերությունները հարևանների միջև»,-ասել է խորհրդարանում Սլովենիայի վարչապետ Ալենկա Բրատուշեկը:

Համաձայնության վավերացման օգտին է քվեարկել 82 պատգամավոր, դեմ՝ ոչ մեկը:

Համաձայնագիրը պետք է վավերացնի ևս երկու երկիր՝ Դանիան ու Գերմանիան: