2 ապրիլի 2013 - 21:39 AMT
«Արմավիա»-ից տոմսեր գնած քաղաքացիները ՄԻՊ գրասենյակ դիմում-բողոք են ներկայացրել

«Արմավիա» ավիաընկերությունից տոմսեր գնած քաղաքացիները դիմում-բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:

Նա տեղեկացրեց, որ դիմում-բողոքը գրասենյակի իրավաբանների մոտ է և ուսումնասիրվում է: Դրանից հետո իրենք կկարողանան պարզել որքանով է իրենց իրավասությունների մեջ և կզբաղվեն գործով:

«Արմավիա» ավիաընկերությունը հայտնել է, որ ուղևորների գումարները կսկսեն փոխհատուցել ապրիլի 11-ից:

Հիշեցնենք, որ ավիաընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 1-ից այլևս թռիչքներ չի իրականացնի ու սնանկ կհայտարարվի: