2 ապրիլի 2013 - 21:59 AMT
ՀՔԾ-ում քննվող ադամանդների գործով ձերբակալվել է «Զվարթնոցի» մաքսային հսկողության բաժնի պետը

Պետեկամուտների կոմիտեի «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանը և Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանը ձերբակալվել են Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` ՀՀ քր. օր-ի 215-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Ձերբակալվածները կասկածվում են Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռք բերված խոշոր չափերի` 2702.58 կառատ ադամանդները 2013թ. մարտի 1-ին նախնական համաձայնությամբ, Արսեն Փափազյանի պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, մաքսային հսկողությունից թաքցնելու և չհայտարարագրելու միջոցով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու մեջ: Նախաքննությունը շարունակվում է: