2 նոյեմբերի 2005 - 13:57 AMT
Մինսկում կազմակերպվել է Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված երեկո
Հոկտեմբերի 28-ին Մինսկի Յանկա Կուպալայի անվան քաղաքային գրադարանում տեղի ունեցավ Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր Մինսկում հայ համայնքի եւ Բելառուսի կառավարությանը կից Ազգությունների ու կրոնների կոմիտեի կողմից` Բելառուսում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Բելառուսում հայ համայնքի ղեկավար Գ. Եղիազարյանը, ելույթ ունեցան Բելառուսի կառավարությանը կից Ազգությունների ու կրոնների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Լոմեկոն, պատմական գիտությունների դոկտոր Մ. Տեր-Աբրահամյանը եւ Բելառուսում այլ ազգային համայնքների ներկայացուցիչներ: Երեկոն ուղեկցվեց գրական-երաժշտական ծրագրով: