3 ապրիլի 2013 - 17:51 AMT
Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում «Շիրակը» 1:0 հաշվով հաղթեց «Միկային»

Երևանում այսօր կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը: «Միկային» ու «Շիրակին» առաջին խաղակեսում չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Սակայն խաղավարտին հյուրերը առաջ անցան հաշվի մեջ, գոլի հեղինակ դարձավ Դամ Դիոպը:

Երեկ «Փյունիկը» Դավիթ Զաքարյանի միակ գոլի շնորհիվ առավելության էր հասել «Գանձասարի» նկատմամբ:

Թիմերի պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի 16-ին և 17-ին: