3 ապրիլի 2013 - 18:35 AMT
Սիրիայում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի մոջահեդ

Սիրիայում կառավարական զորքերի դեմ մարտում սպանվել է ևս մեկ ադրբեջանցի մոջահեդ: Ինչպես հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը «Ազատ Սիրիա» լրատվական գործակալության վրա հղումով, ադրբեջանցի մոջահեդը, որը հայտնի էր Աբու Զուբեյդ մականունով, սպանվել է Իդլիբ քաղաքում կառավարական զորքերի հետ մարտում:

Ասվում է, որ զոհվածն Ադրբեջանից էր, սակայն անունը չի նշվում: