3 ապրիլի 2013 - 18:43 AMT
Քրդական խնդրի լուծման հանձնաժողովում հայ լրագրող է ընդգրկվել

Թուրքիայում քրդական հարցի լուծման նպատակով ստեղծվել է Ավագանու հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել է 63 մարդ, այդ թվում նաև հայ լրագրող: Թուրքիայի հարավ-արևելյան շրջանների խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբում ընդգրկվել է Zaman-ի լրագրող Էթյեն Մահչուբյանը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հայտնի մտավորականներ, արվեստագետներ, երգիչներ ու լրագրողներ: Հանձնաժողովի կազմը կազմավորվել է վարչապետ Էրդողանի մասնակցությամբ: