3 ապրիլի 2013 - 21:52 AMT
ԼՂՀ ԱԳ նախարար. 2012թ. միջազգային ճանաչմանն ուղված ջանքերը բանակցային գործընթացից արդյունավետ են եղել

ԼՂՀ արտգործնախարարության 2012 թվականի աշխատանքներն ամփոփելու ժամանակ արտգործնախարար Կարեն Միրզոյանը տարվա իրադարձություններից առանձնացրել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետ կապված իրադարձություններն ու ԼՂՀ արձագանքը: Այս մասին գրում է karabakh-open.info-ն:

ԼՂՀ արտոգործնախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում օդանավակայանի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոումը որակել էր որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման բացահայտ դրսևորում և քաղաքացիական բնակչության նկատմամբ խմբային պատիժ կիրառելու քաղաքականության շարունակություն:

Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը 2012 թվականին, արտգործնախարարի գնահատմամբ, բանակցային գործընթացից ավելի արդյունավետ են եղել: Կարեն Միրզոյանն արտաքին աշխարհի հետ հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելու հավանականությունը ոչ հեռու ապագայում է տեսնում: Նրա խոսքով` Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:

Նույն խորհրդակցության ժամանակ նախագահ Բակո Սահակյանն, անդրադառնալով բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցությանը, նշել է, որ մասնակցության վերականգնումը չի կարող իբրև ձեւական խնդիր դիտարկվել: «Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին` կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների փոխանակումից մինչև կոնկրետ քայլերի և պայմանվորվածությունների մշակումն ու իրագործումը»,-նշել է նա` հավելելով, որ վերադարձը բանակցային սեղանի շուրջ պիտի լինի հստակ դիրքոշմամբ. «Խոսք անգամ չի կարող լինել Արցախի անվտանգության և անկախության չնչին իսկ թուլացման մասին: Վերադարձ անցյալին թե կարգավիճակի, թե վարչատարածքային առումով անհնարին է»: