Այսօր շրջանների մեծ մասում կդիտվի առանց տեղումների եղանակ: Կեսօրից հետո արևելյան շրջաններում սպասվում է ամպամածության ավելացում, ցերեկային ժամերին Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, էական տեղումներ առայժմ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կլինի: Առանձին վայրերում հնարավոր է քամի մինչև 15մ/վրկ արագությամբ:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ ապրիլի 5-ին ողջ տարածքում հավանական է կարճատև անձրև և ամպրոպ, ցերեկն օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի, բայց արդեն հանգստյան օրերին կրկին կբարձրանա, կհաստատվի առանց տեղումների, ջերմ գարնանային եղանակ:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կդիտվի +22+24, երեկոյան +15 +17 ստիճան տաքություն: