4 ապրիլի 2013 - 11:44 AMT
Պենտագոնը հայտարարել է հակահրթիռային պաշտպանության համակարգեր Գուամ տեղափոխելու մասին

Պենտագոնը հայտարարել է հակահրթիռային պաշտպանության համակարգեր Գուամ տեղափոխելու մասին ի պատասխան Հյուսիսային Կորեայի սպառնալիքների: Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում:ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ առաջիկայում Գուամ կղզում կտեղակայվի THAAD հակահրթիռային համակարգը:

«ԱՄՆ-ն զգոն է մնում ի դեմս հյուսիսկորեական սադրանքի և պատարաստ է պաշտպանել ԱՄՆ տարածքը, մեր դաշնակիցներին ու մեր ազգային արժեքները»,-ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: