4 ապրիլի 2013 - 13:01 AMT
Շախմատի պրոֆեսիոնալների ասոցիացիան կհանձնի Fair play պարգևը

Երեք օրից Լոոում Ռուսաստանի թիմային առաջնության բացմանը կհանձնվի Շախմատի պրոֆեսիոնալների ասոցիացիայի Fair play 2012թ. պարգևը: Այդ մասին chess-news.ru-ին է հայտնել Ասոցիացիայի ղեկավար Էմիլ Սուտովսկին: Դափնեկրին կորոշի կազմակերպության խորհուրդը:

«Ահա և մենք կստուգենք, թե ով է ամենից ուշադիր հետևել իրադարձություններին անցյալ տարի»,-ասել է Սուտովսկին: Հաղթողի անունը կհրապարակվի ապրիլի 7-ին: