4 ապրիլի 2013 - 11:01 AMT
Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ուզբեկստան: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

ԱԳ նախարարը ապրիլի 5-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: