«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հարգում է Երևանի ավագանու ընտրությունների իր մրցակիցներին, ասում է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը և նկատում, որ ԲՀԿ-ի շանսերը շատ բարձր են:
«ԲՀԿ-ն երբեք չի մասնակցել որևէ նախագահական ընտրությունների, բայց դա չխանգարեց հասնել այն արդյունքին, որ ԲՀԿ-ն արձանագրեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Ըստ Տիգրան Ուրիխանյանի` լավ կլինի, եթե համագործակցություն լինի այլ քաղաքական ուժերի հետ, դա կնպաստի երևանցիների կյանքի բարելավմանը:
«Եթե ընտրություններն իսկապես խայտառակ ձևով անցնեն, լինեն բացահայտ անօրինականություններ, ապա ԲՀԿ-ն կհրաժարվի մանդատներից, բայց մենք ամեն ինչ անելու ենք` օգտագործելով մեր բոլոր ռեսուրսները, որ այդպես չլինի: Մենք աշխատելու ենք ընտրողների հետ, հետևողական ենք լինելու ընտրացուցակների ճշգրտմանը»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը: