4 ապրիլի 2013 - 12:51 AMT
ՀՀԿ պատգամավոր. Որոշ մարդկանց համար ավագանու ընտրությունները ինքնահաստատման տեղ են

Որոշ մարդկանց համար Երևանի ավագանու ընտրությունները ինքնահաստատման, իսկ ՀՀԿ-ի համար աշխատանք կատարելու տեղ են, ասում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

«Մենք մեր ժողովրդի հետ միշտ ազնիվ ենք եղել: Հիմա էլ, օրինակ, չենք թաքցնում, թե ով է մեր քաղաքապետի թեկնածուն: Միանգամից ասում ենք` Տարոն Մարգարյանն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավորը: Նա նկատեց, որ իրենք չենք ցանկանում աշխատել մյուս ուժերի նման, որոնք մինչ այսօր էլ չեն բացահայտում իրենց ցուցակի մանրամասները, մասնավորապես, քաղաքապետի անունը:

Ավելացնենք, որ ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին գնում է «Ավելի լավ Երևան» կարգախոսով:

Ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին, քարոզարշավը մեկնարկում է ապրիլի 7-ից: