4 ապրիլի 2013 - 15:22 AMT
The Guardian-ը հայտնաբերել է Ալիևների ընտանիքի օֆշորները

Օֆշորային բանկային հաշիվների հազարավոր սեփականատերերի անուններ են հայտնվել Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի տրամադրության տակ: Նման տվյալներ է հրապարակել The Guardian բրիտանական թերթը: Տեղեկատվության հիմնական մասը վերաբերում է Բրիտանական Վիրգինյան կղզիներին:

Ինչպես գրում է թերթը, օֆշորներ ունեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի որոշ անդամներ: Օրինակ, ադրբեջանցի շինարարական ոլորտի մագնատ Հասան Գոզալը վերահսկում է նախագահի երկու դուստրերի անունով գրանցված ընկերությունները: