4 ապրիլի 2013 - 16:55 AMT
Սաիդ Ջալիլի. «Վեցնյակը» պետք է ընդունի ուրան հարստացնելու Իրանի իրավունքը

Իրանը ցանկանում է, որ Ալմաթիում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները սկսվեն «վեցնյակի» կողմից ուրան հարստացնելու Իրանի իրավունքը ճանաչելուց: Այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հույս է հայտնել, որ պատասխան կստանա Իրանից «վեցնյակի» առաջարկներին: Իր հերթին Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարասթը հայտարարել է, որ «առաջիկա բանակցությունները կանցնեն խելամիտ մթնոլորտում, որը թույլ կտա կողմերին վերջնական հանգուցալուծման գալ»: