4 ապրիլի 2013 - 17:44 AMT
Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինին:

Զրուցակիցները քննարկել են տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում հեռանկարային և երկարաժամկետ համագործակցության զարգացման հնարավորությունները: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է տնտեսական բաղադրիչի դերը: Հայաստանի տնտեսություն «Ռոսնեֆտ»-ի մուտքը, նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման գործում:

Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: