4 ապրիլի 2013 - 18:27 AMT
Անդրանիկ Մատիկոզյանը Մետրոպոլիտեն մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը

Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) Լոս Անջելեսում անցկացված 25-րդ Մետրոպոլիտեն մրցաշարում 10 հնարավորից վաստակել է 6 միավոր և նվաճել երկրորդ մրցանակը:

Մատիկոզյանը միայն կես միավորով է հետ մնացել հաղթողից` միջազգային վարպետ Ջանիբեկ Ամանովից (Ղազախստան):

Միջազգային վարպետ Նորիկ Քալանթարյանը (Հայաստան) եւ ՖԻԴԵ-ի վարպետ Հարություն Հակոբյանը (ԱՄՆ) մրցաշարն ավարտել են 4,5-ական միավորով, տեղեկացնում է armchess.am: