4 ապրիլի 2013 - 19:50 AMT
Կարեն Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Մաթիաս Վիլկեսին

Ապրիլի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետոթյան արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հեսսեն երկրամասի (ԳԴՀ) Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին և այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է Արցախի շահագրգռվածությունը գերմանական կողմի հետ բազմակողմանի համագործակցություն հաստատելու մեջ և դրա համար անհրաժեշտ նախադրյալների առկայությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հեսսենի և ԼՂՀ միջև համագործակցության հեռանկարների հետ կապված կոնկրետ հարցեր: