4 նոյեմբերի 2005 - 17:40 AMT
Ադրբեջանում ընտրությունները դիտարկելուց հետո ԵԱՀԿ ԽՎ նախագահը կժամանի Երեւան
ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Էլսի Հասթինգսը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան: Է.Հասթինգսը Երեւան կժամանի Բաքվից, քանի որ նա հանդիսանում է նոյեմբերի 6-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարը եւ ԵԱՀԿ Գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: