Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Կալիֆորնիայում շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է սմարթֆոնների համար նախատեսված նոր Home հավելվածը Android օպերացիոն համակարգով: Այն կգործարկվի համակարգի հետ միասին: Անմիջապես Facebook-ում հնարավոր կլինի զանգել, հաղորդագրություններ փոխանակել, փոխել հեռախոսի տվյալները: Փաստաորեն օգտատերը շուրջօրյա ցանցում կլինի:
Facebook Home-ը կարելի է ներբեռնել Android-ի հավելվածների խանութից՝ Google Play-ից ապրիլի 12-ից: