5 ապրիլի 2013 - 12:28 AMT
Գարրի Կասպարով. Եթե Կարլսենն աշխատի իր թերությունների վրա, անպայման կհաղթի Անանդին

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը հայտարարել է, որ հավակնորդների մրցաշարը ցույց տվեց, որ խոսակցությունները դասական շախմատի մահվան մասին մի փոքր չափազանցված են:

«Այո, մրցաշարը հիանալի էր, բայց վստահ չեմ, թե լավագույնն էր պատմության մեջ: Նախկինում ևս լավ մրցաշարեր են եղել: 2013-ի Լոնդոնի հետ ես կարող եմ համեմատել 1959թ. մրցաշարը: Ճիշտ է, այնտեղ կազմն այդքան հավասար ու խիտ չէր: Հիմա Լոնդոնում Ռաջաբովն էր ավելորդ, իսկ այն ժամանակ աուտսայդերները շատ էին»,-Կասպարովի խոսքն է մեջբերում crestbook.com.

Շախմատիստը նշել է, որ մրցաշարը բացահայտեց նաև հաղթող Կարլսենի թուլությունները, հավելելով, որ դա վերաբերում է դեբյուտին և վճռական պարտիաներին:

«Վիշի Անանդը փորաձռու մարտիկ է, նա կարող է հզոր խաղ անցկացնել: Եվ այնուամենայնիվ, եթե Կարլսենը աշխատի իր թերությունների վրա, անպայման կհաղթի Անանդին, որովհետև նա հիմա Անանդից լավ է խաղում»,-հավելել է գրոսմայստերը: