5 նոյեմբերի 2005 - 14:05 AMT
ԵՄ կողմից Թուրքիային առաջադրվող պահանջների ցուցակում կընդգրկվեն նաեւ Օ.Փամուկի եւ Հ.Դինքի դեմ դատական գործերի հարցերը
Հաջորդ շաբաթ Եվրամիությունը 150-կետանոց պահանջների ցուցակ է ներկայացնելու Թուրքիային, որտեղ, նշվելու են նաեւ թուրք գրող 0րհան Փամուկի եւ հայազգի լրագրող Հրանտ Դինքի գործերը: 0րհան Փամուկը ասել է, որ 0սմանյան կայսրությունում մեկ միլիոն հայ է սպանվել, ինչի համար դեկտեմբերին կանգնելու է դատարանի առջեւ: Հիշեցնենք, որ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար 0լի Ռենը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հրաժարվել Փամուկին ներկայացված մեղադրանքներից: «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը վերջերս պայմանականորեն դատապարտվել էր կես տարվա ազատազրկման «թուրքական ինքնությունը վիրավորելու համար»: