5 ապրիլի 2013 - 12:34 AMT
Երևանում տեղի կունենա Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականությանը նվիրված խորհրդաժողով

2013թ. ապրիլի 9-ին Երևանում տեղի կունենա միջազգային խորհրդաժողով, որին ելույթ կունենա Սլովակիայի փոխվարչապետ ու արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, որը Հայաստանում կգտնվի տարածաշրջանային պաշտոնական այցի շրջանակներում: Խորհրդաժողովը կազմակերպում է Երևանի Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության (նստավայրը՝ Մոսկվա) հետ համատեղ: Լայչակը հանդես կգա ՈԿԿ առջև, այդ թվում ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական ֆորումի պլատֆորմի, վերլուծական կենտրոնների, երիտասարդական կազմակերպությունների, գիտնականների, լրագրողների, ինչպես նաև դիվանագետների ու Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների առջև: Իր խոսքում Լայչակը կանդրադառնա Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականությանն առնչվող հարցերին: