5 ապրիլի 2013 - 13:16 AMT
Ռուս ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը կբարձրանա Արարատի գագաթը

Հայտնի ռուս ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը կբարձրանա Արարատի գագաթը 2013թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Նոյի տապանը գտնելու նպատակով, «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել ինքը ճանապարհորդը:

Լեգենդար բիբլիկան տապանի որոնման գիտարշավը կտևի 30 օր: Հայտնի ճանապարհորդն ու Ռուս ուղղափառ եկեղեցու սպասավոր Կոնյուխովը ոչ միայն կբարձրանա լեռը, այլ նաև կհետազոտի այն շրջանը, որտեղ, տեսականորեն կարող է լինել տապանը:

Այժմ Կոնյուխովը ճանապարհորդ Վիկտոր Սիմոնովի հետ միասին գտնվում են Շպիցբերգենում, պատրաստվելով բևեռային գիտարշավի՝ Հյուսիսային բևեռից դեպի Գրենլանդիա: