5 ապրիլի 2013 - 14:59 AMT
Զոհրաբ Զոհրաբյանը ստացել է փորի տրավմա, ձեռքի և գանգի ոսկրերի կոտրվածք և թոքերի 2 կողմերի սալջարդ

Երեկ կեսգիշերին վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանին ախտորոշում են տվել, նա ստացել է փորի տրավմա, ձեռքի և գանգի ոսկրերի կոտրվածք, թոքերի 2 կողմերի սալջարդ, դեղորայքային կոմա, արհեստական շնչառություն:

Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ «Արմենիա» բ/կ-ում գտնվող նախկին պատգամավորի ընդհանուր վիճակը գնահատվում է ծայրահեղ- ծանր-կայուն:

Մամուլի ծառայությունը նաև բոլոր լրատվամիջոցներին հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: