5 ապրիլի 2013 - 15:46 AMT
Բացվում է «Բարև» Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամը

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարեց «Բարև» Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի բացման մասին: Այն միտված է Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, ինչպեսև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը:

«Սա հիմնադրամ է մեր երեխաների ապագայի համար»,- ասաց «Բարև» հիմնադրամի հիմնադիր խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը՝ հավելելով. «Ներդրված յուրաքանչյուր դրամական միջոց ուղղակիորեն կնպաստի մեր հայրենիքում իրական ժողովրդավարությանը նպատակամիտված մեր շարժմանը»:

Նվիրատվություն անելու համար խնդրում ենք այցելել «Բարև» հիմնադրամի կայք՝ BarevFoundation.com կամ BarevHimnadram.com, ասվում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարության մեջ: