Ապրիլի 1-5-ը ՌԴ սահմանադրական դատարանի հրավերով պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում էր գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:
Ապրիլի 2-ին ՌԴ սահմանադրական դատարանում ՌԴ ՍԴ նախագահ Վալերի Զորկինի և Գագիկ Հարությունյանի նախագահությամբ կայացավ կլոր սեղան՝ «ՌԴ և ՀՀ սահմանադրական դատարանների գործունեությունում օրենքի գերակայության և Սահմանադրության անմիջական գործադրման ապահովման ակտուալ խնդիրները» թեմայով, որին մասնակցեցին ՌԴ ՍԴ դատավորները, քարտուղարության ղեկավարը և վարչությունների պետերը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Նույն օրը պետական ծառայության և ժողովրդական տնտեսության ռուսաստանյան ակադեմիայի Հյուսիս-Արևմտյան ինստիտուտի գրադարանում մեծ հանդիսավորությամբ կայացավ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին՝ ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը: Արարողությունից հետո Գագիկ Հարությունյանը հանդես եկավ «Տրանսֆորմացիոն սահմանադրականության իրական դեմքը» թեմայով դասախոսությամբ, որը մեծ տպավորություն թողեց ինստիտուտի դասախոսների և ուսանողության վրա:
Ապրիլի 3-ին հայկական պատվիրակության անդամներն այցելեցին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցին և հայկական մշակութային կենտրոնում հանդիպում ունեցան հայ համայնքի ներկայացուցիչների հետ: