5 ապրիլի 2013 - 16:54 AMT
Ապրիլի 5-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418.25 դրամ

Ապրիլի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 418.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418.75 դրամ:

Ընդ որում, ապրիլի 5-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418.25 դրամ, ապրիլի 4-ի համեմատ ավելանալով 0,19 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 540.71 դրամ է` ավելանալով 5.93 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.26 դրամ՝ ավելանալով 0,08 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: