5 ապրիլի 2013 - 16:51 AMT
Հայաստանի առաջնության «Fair Play»-ի աղյուսակը գլխավորում է «Փյունիկը»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ շրջանի անցկացված հանդիպումների արդյունքում «Fair Play»-ի դասակարգման աղյուսակը գլխավորում է Երևանի «Փյունիկը»:

Նրան հաջորդում են Դիլիջանի «Իմպուլսն» ու Գյումրիի «Շիրակը»:

Այնուհետև աղյուսակում տեղ են գտել «Բանանցը», «Ուլիսը», «Միկան», «Գանձասարը» և «Արարատը»: