Ապրիլի 5-ին Երևանում կայացավ Երևանի և Ստեփանակերտի վետերան հանդբոլիստների ընկերական հանդիպում, որն արդեն երկրորդն էր:
Հանդիպումն անցավ հետաքրքիր և լարված մթնոլորտում: Առաջին կեսից հետո Երևանի թիմի հանդբոլիստները հաղթեցին 12:6 հաշվով:
Ընդմիջումից հետո երևանցիները կրկին կարողանում էին միավորների տարբերությունը հասցնել հինգի: Արդյունքում նրանք հաղթեցին 25:21 հաշվով:
Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նրանց խոսքով, այս մրցաշարում հաղթողներ ու պարտվողներ չկան: Նախատեսվում է նաև, որ այն կդառնա ավանդական և մի տարի կանցնի Երևանում, հաջորդ տարի արդեն Ստեփանակերտում: