5 ապրիլի 2013 - 17:57 AMT
Արմեն Աշոտյանը շնորհավորել է կանանց և աղջիկներին մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ոիղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Մայրական սիրուց ու քնքշանքից է սկսվում մեր երկրային ճանապարհը, նրա օրհնությամբ` մեր բոլոր նախաձեռնությունները, նրա աղոթքներով` մեր հաջողությունները: Մայր բառով է յուրաքանչյուրիս համար առաջին անգամ մարմնավորվել սերն ու գեղեցկությունը, բարությունն ու ներողամտությունը: Նրանով է չափվում անսահմանն ու անչափելին, բնականն ու մարդկայինը, արարչագործություն ու հավերժությունը:

Մայրության և գեղեցկության տոնի առիթով սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին` մաղթելով նրանց բարձր տրամադրություն, հարատև սեր ու երջանկություն:

Թող մայրական օրհնանքը միշտ ուղեկից լինի բոլորիս»: