5 ապրիլի 2013 - 19:27 AMT
Հանդիպել են Տիգրան Սարգսյանը և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել հայ-ամերիկյան համագործակցությամբ իրականացվելիք նոր նախագծերին առնչվող հարցեր, որոնք ներառում են տնտեսական և հումանիտար ոլորտները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը: