6 ապրիլի 2013 - 10:39 AMT
Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Արգենտինա-Ֆրանսիա հանդիպման հաշիվը 1:1 է

Արգենտինանցի թենիսիստ Խուան Մոնակոն հավասարեցրել է հաշիվը Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի դեմ խաղում:

Մոնակոն երկրորդ խաղում հաղթել է Ժիլ Սիմոնին:

Մոնակոն հաղթել է երեք սեթում՝ 7:6, 6:2, 6:4, իսկ խաղը տևել է 2 ժամ 30 րոպե:

Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Արգենտինա-Ֆրանսիա հանդիպման հաշիվը 1:1 է: Առաջին մենամարտում Ցոնգան հաղթել է Բերլոկին:

Այսօր Դավիթ Նալբանդյանը Օրասիո Սեբալյոսի հետ զուգախաղում կպայքարի Ժուլիեն Բենետոյի և Միշել Լլոդրայի հետ: