6 ապրիլի 2013 - 10:18 AMT
ԱԳՆ առաջարկներ է ներկայացրել Մարդու իրավունքների կրթության համաշխարհային ծրագրի 3-րդ փուլի համար

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԻԳՀԳ) է ներկայացրել Հայաստանի առաջարկները Մարդու իրավունքների կրթության համաշխարհային ծրագրի (ՄԻԿՀԾ) 3-րդ փուլի համար, որոնք ամփոփվել էին Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ):

Հայաստանի Կրթության և գիտության և Արտաքին գործերի նախարարությունների հետ համագործակցությամբ կազմակերպված խորհրդակցությանը մասնակցել են Մարդու իրավունքների կրթության ոլորտի պատասխանատուներ, փորձագետներ Արտաքին գործերի նախարարությունից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակներից, ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտից, Մարդու իրավունքների պաշտպանի Լոռու տարածքային գրասենյակից և այլն:

Խմբային աշխատանքի ընթացքում հաշվի են առնվել նաև ՀՍԻԿ Մարդու իրավունքների կրթության ֆորումի առցանց քննարկումները և ստացված բազմաթիվ առաջարկները: