6 ապրիլի 2013 - 12:00 AMT
Facebook-ը մտադիր է զարգացնել լրատվությունը կայքում

Խոշորագույն սոցիալական ցանցը՝ Facebook-ը մտադիր է զարգացնել լրատվությունը կայքում, ինչպես նաև Instagram հավելվածը: Այդ մասին հայտնել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Ցուկերբերգը պատմել է, որ 2012թ. ապրիլին ձեռք բերած Instagram ռեսուրսը կարևոր ու նշանակալի պրոդուկտ է Facebook-ի համար, որից այժմ օգտվում է 100 մլն օգտատեր: Առաջիկայում նախատեսվում է այդ թիվը հասնցել 1 մլրդ, հայտնում է ՌԲԿ-ն: