6 ապրիլի 2013 - 11:15 AMT
Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները, հավանաբար, կքննարկեն իրավիճակը ՀԿԺՀ շուրջ

Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները, հավանաբար, կքննարկեն իրավիճակը ՀԿԺՀ շուրջ, երբ ապրիլի 23-ին հավաքվեն Բրյուսելում կայանալիք հերթական հանդիպման, հայտնել է «ՌԻԱ Նովոստիին» եվրոպական աղբյուրը: Հարավային Կորեան հայտնել է, որ ՀԿԺՀ երկրորդ բալիստիկ հրթիռն է տեղափոխել առափնյա շրջան: Ինչպես գտնում են ամերիկացի մասնագետները, հրթիռի գործարկումը կարող է նվիրվել ՀԿԺՀ հիմնադիր Կիմ Իռ Սենի ծննդյան 101-ամյակին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: