6 ապրիլի 2013 - 11:08 AMT
Ապրիլի 7-8 ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա 3-4 աստիճանով

Հայաստանի առանձին մարզերում ապրիլի 6-ին դեռ կպահպանվեն տեղումները, հավանականությունը մեծ է հատկապես հյուսիսային և արևմտյան շրջաններում, որտեղ կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ:

Հնարավոր է քամի 10-12մ/վրկ արագությամբ, սակայն օրվա երկրորդ կեսին անձրևներն ամենուրեք կդադարեն: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Վրաստանի ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ապրիլի 7-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների, պարզ եղանակ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-ին ցերեկը կբարձրանա 2-3, ապրիլի 8-ին` ևս 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում երկուշաբթի կդիտվի մինչև 28 աստիճան տաքություն:

Եկող շաբաթվա կեսին հատնրապետության տարածքում կրկին սպասվում են տեղումներ և օդի ջերմաստիճանի որոշակի նվազում: