6 ապրիլի 2013 - 12:47 AMT
Վրաստանը թույլ չի տալիս Թուրքիային մզկիթ կառուցել Բաթումում

Վրաստանի մշակույթի փոխնախարար Մարինա Միզանդարին հերքել է տեղեկություններն այն մասին, թե վրացական կողմը համաձայն է Ազիզիե մզկիթի կառուցմանը Բաթումում: Այդ մասին նա հայտնել է հեռուստաեթերով:

Ըստ նրա, վարչապետն ընդհանրապես հանել է մզկիթների կառուցման հարցը և Ազիզիե մզկիթի կառուցումն օրակարգում չէ: «Եթե վրաց մահմեդականներին լրացուցիչ մզկիթ է հարկավոր, այդ մասին պետք է հոգա ոչ թե թուրքական կողմը, այլ Վրաստանի իշխանությունները»,-ասել է Իվանիշվիլին:

Ինչպես հայտնել է Գրուզիա Օնլայն պորտալը, Իվանիշվիլիի այցը Թուրքիա տեղի է ունեցել փետրվարի 14-ին: Վերադառնալուն պես վարչապետը հայտարարեց, որ Ազիզիե մզկիթը Բաթումում չի կառուցվի, քաղաքի տարածքում այլ վայր կգտնեն, որտեղ կկառուցվի այլ մզկիթ: